Արջը կողոպտել է որսորդին (տեսանյութ)
Պետրոպավլովսկ-Կամչատսկի-Միլկովո մայրուղու վրա անոսովոր դեպք է տեղի ունեցել: Արջը որսորդի մեքենայից մթերքներ է գողացել: Այդ մասին հաղորդում է տեղի աղբյուրը՝ «Камчатка-Информ»-ը:
Տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է արջը մեքենայից վերցնում սննդով լցված կոնտեյները, համացանցում բուռն քննարկում է առաջացրել:
Տղամարդիկ փորձել են հեռացնել արջին, վախեցնելու համար կրակել են նաև, որ ձայնից փախնի, բայց ապարդյուն:
Արջը անտառ է փախել` մթերքն իր հետ տանելով: