Տղամարդն ինքնաթիռում հարձակվել է ուղևորների վրա
Ryanair ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում տղամարդը հարձակվել է ուղևորների և անձնակազմի վրա: Այս մասին հայտնում է thesun հանդեսը: Նշվում է, որ տղամարդը սպառնացել է բոլորին սպանել:
Տղամարդը սպառնացել է օդաչուներին, ինչպես նաև բորտուղեկցորդուհու վրա կարկմարիչ է նետել, բաժակները գցել է գետնին և կոտրել: Ուղևորներից Ջոդի Ֆիշերը մեկը պատմել է, որ ինքը փորձել է իր քրոջ հետ միասին հանգստացնել այդ տղամարդուն:
«Նա քաշեց իմ շապիկը և այն պատռեց: Նա կոտրեց իմ հեռախոսը և պոկեց ժամացույցս»,- պատմել է Ֆիշերը և հավելել, որ այդ տղամարդը նաև կծել է իր քրոջը:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել Գրան-Կանարիում, իսկ տղամարդուն ձերբակալել են: