Իշխանությունն ազատվում է Դավիթ Հարությունյանի կադրից
Հրապարակ օրաթերթը գրում է. Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանն
արձակուրդ է վերցրել եւ, մեզ հասած տեղեկություններով, այլեւս չի
վերադառնա: Թերեւս, նոր իշխանությունը որոշել է չաշխատել հին, փորձառու
կադրի հետ։
Նա 1997 թվականից աշխատել է կառավարության աշխատակազմում, եղել է
վարչապետի աշխատակազմի առաջատար մասնագետ, ապա տեղափոխվել է
արդարադատության նախարարություն՝ նախարարի օգնական, խորհրդական,
աշխատակազմի ղեկավար, հետո՝ գլխավոր դատախազի խորհրդական, ապա Դավիթ
Հարությունյանի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար դառնալուց հետո
նշանակվել է նրա տեղակալ։ 2017-ին վերադարձել է արդարադատության
նախարարություն՝ աշխատակազմի ղեկավար։
Նա համարվում է Դավիթ Հարությունյանի կադրը։ Արդարադատության մամուլի
խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը մեզ ասաց․ «Հաստատում եմ, որ արդարադատության
նախարարության գլխավոր քարտուղար տիկին Նունե Խաչատրյանը հերթական
արձակուրդի դիմում է ներկայացրել»: Իսկ հետագայում «չվերադառնալու» մասին
հարցին ի պատասխան՝ խոսնակն ասաց, որ նման տեղեկության չի տիրապետում։