Ինչո՞ւ այդքան հետաձգվեց ՌԴ նախագահի այցը Հայաստան
«168 ժամ» թերթը
գրում է. «Հայ-ռուսական հարաբերություններում մութ անկյուններ չկան, սակայն
որոշ նրբություններ կամ տարաձայնություններ նկատվել են ՀՀ-ում տեղի
ունեցած փոփոխություններից հետո: Ռուսաստանը համակերպվել է եւ դրանց չի
արձագանքել այնպես, ինչպես արձագանքում էր նման իրավիճակներին շատ ավելի
վաղուց»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս
փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական
հարաբերություններին եւ ՌԴ նախագահի ՀՀ կատարելիք այցին:
Ըստ նրա, բնականաբար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված խնդիրը,
որը մեծ աղմուկի վերածվեց, չէր կարող անուշադրության մատնվել Մոսկվայի
կողմից, դա անցանկալի զարգացում էր, ԵՏՄ-ում բարձրացվող որոշ թեմաներ թույլ
են տալիս ենթադրել, որ ՀՀ նոր իշխանություններն ունեն նոր մոտեցումներ եւ
նոր ակնկալիքներ հայ-ռուսական հարաբերություններից եւ ինտեգրացիոն
կառույցներից, դա հասկանալը եւ նոր իրավիճակը նոր մոտեցում է պահանջում:
«Կարծում եմ՝ այդ հարմարվելու փուլը դեռ չի ավարտվել: Սակայն նկատելի է
նաեւ երեւանյան հռետորաբանության փոփոխություն, որը, կարծում եմ, քայլերի
համադրմամբ համապատասխանաբար ար-ձագանք կգտնի նաեւ Մոսկվայում».- ասել է
նա:
Իսկ
ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի խոսքով Պուտինի այցի հետաձգումը
միանշանակ որոշ խնդիրների հետեւանք էր: Ըստ նրա՝ իշխանությունը ստանձնելուց
հետո ՀՀ վարչապետն արել էր հայտարարություններ, որոնք միանշանակ չէին
ընդունվել Մոսկվայում՝ առաջացնելով մտահոգություններ, դրանից վաղ տեղի
ունեցածը եւս մտահոգիչ էր, քանի որ ՌԴ-ն համագործակցում էր նախկինների հետ
եւ վստահություն ուներ, որ նախկինները լիարժեք վերահսկում են իրավիճակը, եւ
իշխանության փոփոխությանն ուղղված զարգացումներն անակնկալ էին: Սակայն,
նրա որակմամբ ՀՀ իշխանությունները սկսում են ավելի ադեկվատ քաղաքական
հայտարարություններ անել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում