Մխիթարյանը Եվրոպա լիգայի գավաթով և հայկական եռագույնով լուսանկար է հրապարակել (լուսանկար)
Հայաստանի Ազգային հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Instagram-ի իր էջում՝ վերհիշելով 2017 թվականին Եվրոպա լիգայի Գավաթը նվաճելը:
Հիշեցնենք՝ այդ տարվա եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղ հանդես էր գալիս Մխիթարյանը, 2:0 հաշվով հաղթեց «Այաքսին», իսկ Հենրիխը խփեց իր թիմի գոլերից մեկը:
«Մենք կարող ենք անել դա»,- գրել է Մխիթարյանը՝ հրապարակելով ԵԼ-ի Գավաթով ու ՀՀ դրոշով հայտնի լուսանկարը: