Ողջ աշխարհի ամենահայտնի և հին խաղալիքի խանութը վաճառված է
Հնդկաստանի ամենահարուստ մարդը ձեռք է բերել Մեծ Բրիտանաիայի և ողջ աշխարհի ամենահայտնի և հին խաղալիքի խանութների ցանցը:
Ինչպես հայտնում է CNN-ը, միլիարդատեր Մուկեշ Ամբանիին պատկանող Reliance ընկերությունը չինական C Banner International ընկերությունից 88 մլն դոլարով գնել է Hamleys խաղալիքների խանութը:
Գործարքը հնարավորություն կտա Ամբանիին լիակատար վերահսկողուղություն սահմանել 18 երկրում գործող 167 խանութներում: Մումբայում գործող Reliance-ն արդեն իրավունք ուներ ապրանքանիշը Հնդկաստանում ներկյացնելու համար, որտեղ այն 88 խանութ է կառավարում:
Ամբանիի ձեռքբերումը թույլ կտա նրան հետագա առաջընթաց գրանցել մանրածախ առևտրի ոլորտում, որտեղ նա պատրաստվում է մրցել Amazo և Walmar ընկերությունների հետ:
Hamleys-ը 259-ամյա բրիտանական հայտնի ցանց է, որի խանութը Լոնդոնի Regent Street փողոցում նաև զբոսաշրջային տեսարժան վայր է համարվում: