Դորենկոյին թունավորե՞լ են․ սկանդալ լրագրողի ընտանիքում
Լրագրող Սերգեյ Դորենկոյի դուստրերը դիմել
են իրավապահ մարմիններին՝ խնդրելով հետաքննել հոր մահվան հանգամանքները։
Այդ մասին РИА Новости-ին հայտնել է պրոդյուսեր Անդրեյ Ռազինը, որը զրուցել է Դորենկոյի դուստրերի հետ։
«Նրանք կարծում են, որ հորը թունավորել են, և դիակիզելու դեպքում սպանության հետքերը կվերանան»,- հայտնել է Ռազինը։
Այսօր որոշվում էր Տրոեկուրյան գերեզմանոցում Դորենկոյին հուղարկավորելու հարցը, սակայն նրա դուստրերի և կնոջ միջև վեճ է ծագել։
Միջամտել է փաստաբանը։
Դորենկոյի դուստրերը պնդել են հուղարկավորել նրան, իսկ կինը՝ դիակիզել։
Իր հերթին, Դորենկոյի գործընկերը պատմել է РИА Новости-ին, որ դուստրերը կասկածում են Դորենկոյի կնոջը նրան թունավորելու մեջ։
«Դա անհեթեթություն է, իհարկե»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Սերգեյ Դորենկոն մահացել է երեկ՝ մայիսի 9-ին, 59 տարեկանում։