«Գահերի խաղից» գլխավոր դերասաններից մեկը մանրամասներ է հայտնել երկրպագուներին
Դանիացի դերասան Իոհան Ֆիլիպ Ասբեկը, որը «Գահերի խաղը» սերիալում
մարմնավորում է Էուրոն Գրեյջոյին, Instagram-ի իր էջում լուսանկար է
հրապարակել սերիալի նկարահանման հրապարակից և կատակով հուշել է հաջորդ
էպիզոդներում ևս մեկ վիշապի հայտնվելու մասին:
«Չեմ կարող սպասել 5-րդ էպիզոդին … Այնտեղ շատ լույս կլինի:
Եվ մահ և սուրճի բաժակ … «Օրեո» թխվածքաբլիթ: Դուք կարող եք տեսնել վիշապի
կամ երկու վիշապի … կամ ոչ մեկին»,- գրել է դերասանը: