Ինչո՞ւ ասֆալտապատման աշխատանքները չեն իրականացվում երեկոյան ժամերին
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինբարեկարգման վարչության պետ
Գրիգոր Հարությունյանն այսօր պարզաբանել է, թե ինչն է պատճառը, որ
ասֆալտապատման աշխատանքները չեն իրականացվում երեկոյան ժամերին և հանգստյան
օրերին, ինչի պատճառով մայրաքաղաքի տարբեր փողոցներում խցանումներ են առաջանում:
Արդեն 3-4 օր է, ինչ ասֆալտապատում է իրականացվում Էրեբունի,
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Կիևյան կամրջի վրա: Երեկոյան
ժամերին աշխատել թույլ չի տալիս նաև աշխատանքային օրենսգիրքը, ասում է
Քաղաքապռետարանի բարեկարգման վարչության պետը: Այլ հարց է լրացուցիչ վճարի
դեպքում աշխատանքների իրականացումը ուշ ժամերին կամ հանգստյանի օրերին: Դա
արդեն կառուցապատող ընկերության որոշելու հարցն է, քաղաքապետարանը նման
խնդրանքով դիմել է:
«Երեկոյան ժամերին աշխատելու դեպքում դժգոհություն են
հայտնում բնակիչները, որովհետև խանգարվում է նրանց անդորրը: Բացի այդ, նաև
Աշխատանքային օրենսգիրքը թույլ չի: Լրացուցիչ վճարի դեպքում հնարավոր է
իրականացնել այդ աշխատանքները երեկոյան ժամերին կամ հանգստյան օրերին,
օրինակ` երեկ ոչ աշխատանքային օր էր և բոլոր տեղերում աշխատանքներ են
իրականացվել»,- ասաց Գրիգոր Հարությունյանը:
Շատ զանգեր ու դժգոհություններ ստացվում են նաև քաղաքապետարանի թեժ
գծին: Այդուհանդերձ, որոշ կենտրոնական փողոցներում, որոնք առավել
ծանրաբեռնված են լինում, ինչպիսին ասենք Մաշտոցի պողոտան է, աշխաատնքները
կիրականացվեց երեկոյան ժամերին: Ասֆալտապատման աշխատանքները նախատեսվում է
իրականացնել մինչև դեկտեմբերի 25-ը: