Քաղաքական պատճառներով Մխիթարյանը կարող է չմեկնել Բաքու. Daily Mail
Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Եվրոպայի լիգայի եզրափակիչ՝ «Չելսի»-ի հետ հանդիպումը, որը կկայանա մայիսի 29-ին՝ Բաքվում: Բրիտանական Daily Mail-ը գրում է, որ քաղաքական պատճառներով Մխիթարյանը կարող է չմեկնել Բաքու:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՈւԵՖԱ-ն կօգնի հայ կիսապաշտպանին ադրբեջանական վիզա ստանալ, սակայն «Արսենալ»-ում կասկածներ ունեն այս հարցի վերաբերյալ: «Զինագործներ»-ը կարծում են, որ Մխիթարյանը Բաքվում անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կարող է ունենալ:
Մխիթարյանն արդեն երկու անգամ բաց է թողել իր թիմի արտագնա հանդիպումներն ադրբեջանական ակումբների հետ: