Մաքսակետերում առցանց ռեժիմով գործող տեսախցիկներ ու թեժ գծի համար տեսահեռախոսներ կտեղադրվեն. Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել մաքսակետերում կատարվող հնարավոր չարաշահումների մասին և լուծում առաջարկել.
«Օրեր առաջ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հրապարակային մտահոգություններ էր հնչեցրել մաքսակետերում կատարվող հնարավոր չարաշահումների մասին, որոնք բարձրաձայնվել են առանձին քաղաքացիների կողմից: Պարոն Խաչատրյանն առաջարկել էր տեղադրել օնլայն ռեժիմով գործող տեսախցիկներ, ինչպես նաև թեժ գծի համար տեսահեռախոսներ: Այս հարցերը քննարկել եմ ՊԵԿ նախագահ պարոն Անանյանի հետ, ով նշեց, որ կողմ է մոտեցմանը և ընթացք կտրվի պարոն Խաչատրյանի նշված առաջարկին: ՊԵԿ-ն այս մասին լրացուցիչ հայտարարություն կանի:
Կարծում եմ՝ նախաձեռնությունը կնպաստի մաքսակետերի աշխատանքի թափանցիկության բարձրացմանը»,- գրել է Լիլիթ Մակունցը: