ԱԺ-ն միաձայն ընդունեց բոլոր նախագծերը, դեմ էր միայն ԲՀԿ-ի նախագծին
Ազգային ժողովում այսօր քվեարկությամբ ընդունվեցին այն նախագծերը, որոնք նախորդ օրերին քննարկվել էին լիագումար նիստերում։ Դրանց թվում էին․
ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքը (առաջին ընթերցում) – 92 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ,
ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը (առաջին ընթերցում) – 101 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ,
«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքը (ԲՀԿ պատգամավորների ներկայացրած նախագիծ, առաջին ընթերցում) – 67 կողմ, 10 դեմ, 21 ձեռնպահ,
ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքը (առաջին ընթերցում) – 102 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ,
ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (առաջին ընթերցում) – 105 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ,
Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին օրենքը (առաջին ընթերցում) – 106 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ,
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը (առաջին ընթերցում) – 106 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։