Աճուրդի կդրվի հազվագյուտ Rolls-Royce Phantom
RM Sotheby-ի
կենտրոնական գրասենյակում կանցկացվի աճուրդ, որի գլխավոր լոտը կլինի
հազվագյուտ Rolls-Royce Phantom սեդանը՝ ստեղծված ապրանքանիշի 115 ամյակի
կապակցությամբ։ Հետաքրքիր է, որ գնորդներին ցույց կտան միայն ավտոմեքենայի
նկարը։ Թե ինչով է հատկապես տարբերվող այդ օրինակը, տվյալ պահին հայտնի չէ՝
հայտնում է SpeedMe-ն։
Մասնագետների կարծիքով, Phantom-ը, որը ստեղծվել է Rolls-Royce-ի 115
ամյակի առթիվ, սրահում կունենա համապատասխան ցուցանակ, ասեղնագործ
նստարաններ եւ թափքի յուրօրինակ գույն։ Ակնկալվում է, որ ավտոմեքենան
կհավաքվի միայն այս տարվա աշնանը։ Հաշվի առնելով, որ «սովորական» Phantom-ը
տվյալ պահին արժե ավելի քան 450 000 դոլար, հազվագյուտ մոդելը կգնահատվի
կես միլիոնից ոչ պակաս։