Անհրաժեշտ էր «Վրիժառուները», որ խորտակեր իմ «Տիտանիկը». Ջեյմս Քեմերոն
«Տիտանիկ»-ի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը թվիթերյան իր գրառման մեջ հիացմունք է հայտնել «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի հաջողության առիթով:
Նա դիմել է պրոդյուսեր Քեվին Ֆայգին և բոլոր մասնակիցներին:
«…Սառցաբեկորը խորտակեց իրական «Տիտանիկ»-ը: Անհրաժեշտ էր «Վրիժառուները», որ խորտակեր իմ «Տիտանիկը»,- նկատել է Քեմերոնը:
Նրա խոսքերով՝ ֆիլմը ստեղծողները ցույց են տվել, որ «կինոարտադրությունը
ոչ միայն կենդանի է, այլև իրեն ավելի լավ է զգում, քան երբևէ»: