Կատուն կուլ է տվել կրետին ու դարձել համացանցի հերոս
Կատուն կուլ է տվել կրետին ու դարձել համացանցի հերոս: Կատվի լուսանկարը
«Թվիթերի» իր էջում հրապարակել է Զորջիա Դեբելիուսը: Կատվի մռութն այս
արտասովոր տեսքը ստացել է կրետին կուլ տալուց հետո, հավանաբար, միջատը
հասցրել է կծել նրան:
«Կատուն կուլ է տվել կրետին, ես այնքան եմ ծիծաղել նրա դեմքի արտահայտությունից, որ այլևս շնչել չեմ կարող»,- գրել է Զորջիան:
Սոցիալական կայքի շատ օգտատերեր համեմատել են կատվին տարբեր ֆիլմերի և
մուլտֆիլմերի հերոսների կերպարների հետ: 3 օրում կատվի լուսանկարը 172 000
հավանում է ստացել: