Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոգևորականներին պարտավորեցրել է հայտնել սեռական ոտնձգությունների մասին
Հռոմի Ֆրանցիսկոս
պապը հոգեւորականներին պարտավորեցրել է հայտնել սեռական ոտնձգությունների
կամ դրանք թաքցնելու մասին՝ ասվում է Սուրբ աթոռի հաղորդագրության մեջ։ Ընդ
որում, հրամանը, որն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից, չի պարտավորեցնում նման
միջադեպերի մասին հայտնել իշխանություններին՝ տեղեկացնում է DW-ը։
Հունվարի վերջին լայն արձագանք ստացավ ավստրիացի քահանա Հերման Գայսլերի
հրաժարականը, որը խոստովանության ժամանակ ագրեսիվորեն բռնացել էր
գերմանացի միանձնուհի Դորիս Վագների վրա։ Ավելի վաղ Վագները հայտնել էր
Վատիկանին սեռական բռնության եւ հետապնդումների մասին, որոնց ինքը
ենթարկվել էր ութամյա ծառայության ընթացքում։
Մարտին
Լիոնի ազդեցիկ արքեպիսկոպոս, կարդինալ Ֆիլիպ Բարբարենը մեղավոր էր
ճանաչվել անչափահասների հանդեպ քահանաներից մեկի ոտնձգությունները
թաքցնելու համար։ Բարբարենին պայմանականորեն դատապարտել էին 6 ամսվա
ազատազրկման։
Նույն ամսին Վատիկանի քարտուղարության տնտեսական հարցերով պրեֆեկտ Ջորջ
Պելը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ 1996-1997թթ․, երբ նա Մելբուռնի
եպիսկոպոսն էր, երկու անչափահասների հանդեպ սեռական բռնություն գործադրելու
համար։