Սևան քաղաքում բախվել են «Mercedes»-ները. 12-ամյա երեխա է հոսպիտալացվել
Գեղարքունիքի մարզում մայիսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 16:30-ի սահմաններում Սևան քաղաքի Սայաթ-Նովայի և Սարգիս Սևանեցու
փողոցների խաչմերուկում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչ, 29-ամյա Գևորգ
Իսկանդարյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 39-ամյա Ալեքսան
Ադումյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Ա, Ադումյանի ուղևոր 12-ամյա Ջ. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: