Google-ը «խելացի» տան սմարթ էկրաններ է մշակել
Ամերիկյան Google ընկերությունը մշակել է այսպես կոչվող «խելացի» տան
սմարթ էկրաններ, որոնք կարող են նույնականացնել տան անդամների դեմքերը:
Nest Hub Max նույնականացման սարքի շնորհանդեսը տեղի է ունեցել
Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքում: Սենսորային էկրանի տրամագիծը 25,4
սանտիմետր է: Այն վաճառքի է հանվելու ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ
Բրիտանիայում և արժենալու է 229 դոլար:
Կարծիք կա, որ այս նոր սարքի կիրառումն անձնական տվյալների
պաշտպանության կողմնակիցների քննադատությանը կարժանանա: Google-ի
ղեկավարությունում, սակայն, նշել են, որ սմարթ էկրաններն աշխատելու են
ավտոմատ եղանակով և միացված չեն լինելու համացանցին: