Facebook-ի համահիմնադիրն առաջարկել է սոցկայքը «մասնատել»
Facebook սոցիալական ցանցի համահիմնադիր Քրիս Հյուզը ԱՄՆ
իշխանություններին դիմել է այդ սոցիալական կայքը «մասնատելու» առաջարկով:
Газета-ի փոխանցմամբ՝ նա այս մասին գրել է The New York Times պարբերականի
իր սյունակում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նա ասել է, որ ներկայում գործող Facebook-ը
բոլորովին այնպիսին չէ, ինչպիսին ինքն ու Ցուկերբերգը պատկերացնում էին,
երբ միասին նախագծում էին կայքը՝ Հարվարդի համալսարանի իրենց
աշխատասենյակում: Իր խոսքերով՝ սոցցանցն այժմ ահռելի չափեր ու ազդեցություն
է ձեռք բերել, իսկ դրա գլխավոր տնօրենը պատասխանատվություն չի վերցնում իր վրա:
Նա նաև հայտարարել է, որ դեռևս շարունակում է Ցուկերբերգին իր ընկերը
համարել՝ ընդգծելով, որ ընկերների կարծիքները կարող են տարբերվել: