Imagine Dragons-ը ելույթ կունենա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ
Ամերիկյան Imagine Dragons ռոք խումբը Մադրիդում ելույթ կունենա Չեմպիոնների լիգայի եզրափակչի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:
Խումբը «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում մինչև խաղի մեկնարկը պատրաստել է 10 րոպեանոց ելույթ:
Նշենք, որ «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» եզափակիչ հանդիպումը տեղի կունենա հունիսի 1-ին: Ֆուտբոլային հանդիպումը հեռարձակվելու է աշխարհի ավելի քան 200 երկրում: