Հայաստանում և Արցախում այսօր սպասվող միջոցառումները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մայիսի 9-ի առավոտյան մեկնել է Արցախ մայիսյան եռատոնին՝ Շուշիի ազատագրման օրվան, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Այս անգամ մեծ ռազմական շքերթ չի լինելու:
Լինելու է այցելություն Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ են դրվելու արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժանող հուշարձանին: Միջոցառումներ են նախատեսված նաև Շուշիում: Այցելություն կլինի Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձան, տանկի հուշարձան։
Մայիսի 9-ին եռատոնի կապակցությամբ Ստեփանակերտում նախատեսված է տոնական համերգ, լինելու են շնորհանդեսներ, տոնավաճառներ և այլ հետաքրքիր միջոցառումներ:
Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը այսօր թանգարանը բաց է լինելու բոլոր այցելուների համար։ Առավոտյան 10-ից «Հաղթանակ» զբոսայգում քայլերթ է լինելու, ինչպես տեղի է ունենում ավանդաբար:
Հաղթանակի օրվա առթիվ կայանալիք միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 9-ին` ժամը 6.30-ից մինչև միջոցառումների ավարտը, փակ է լինելու Բաբայան փողոցը՝ Բաբայան փողոց-Ազատության պողոտա խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկի ուղղությամբ և Ուլնեցու փողոցը՝ Ուլնեցու-Վարշավյան փողոցների խաչմերուկից Ուլնեցու-Բաբայան փողոցների խաչմերուկ ուղղությամբ: