Մարությանը խնդրել է «Արմենիա TV»-ին՝ այլևս չցուցադրել իր մասնակցությամբ ֆիլմերը, բայց մերժում է ստացել
«Հրապարակ» թերթը
գրում է. «Արմենիա» հեռուստաընկերությունը գրեթե ամեն օր հիշեցնում է հայ
հանրությանը, թե ով էր Հայկ Մարությանը մինչեւ քաղաքապետ դառնալը։ Էկրանից
չեն իջնում նրա մասնակցությամբ կատակերգությունները, որտեղ նա Գառնիկ
Ազիզյանի, սուպեր մամայի ու այլ տարբեր զվարճալի կերպարներ է մարմնավորում։
Իրար հերթ չեն տալիս գովազդային հոլովակները, որտեղ նա տարբեր ապրանքներ
ու ծառայություններ է գովազդում։ Ի դեպ, «Ազիզյաններ» սերիալի Գառնիկը
Երեւանի ընտրությունների օրերին մեկնեց խոպան, որտեղ էլ վախճանվեց, բայց
սերիաներից մեկում Ռուզանի մայրը հարցնում է՝ «էն մեյմուն մարդդ ո՞ւր ա»,
Ռուզանն էլ պատասխանում է, թե խոպան է գնացել։
Հայկ Մարությանի ֆիլմերն ու հոլովակները հեռուստաընկերության սեփականությունն են, եւ նա է որոշում՝ ցուցադրե՞լ, թե՞ ոչ։
Բայց պարզվում է՝ այս ամենը դուր չի գալիս Հայկ Մարությանին։ Մենք
տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետը դիմել է «Արմենիա TV»-ին՝ խնդրելով
այլեւս չցուցադրել իր մասնակցությամբ ֆիլմերը, սակայն
հեռուստաընկերությունից ներողություն են խնդրել եւ մերժել։ Չնայած
հեռուստաընկերության նոր սեփականատեր Արթուր Ջանիբեկյանն ամեն ինչ անում է
նոր իշխանություններին դուր գալու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում