Կրկին թանկացումներ. բարձրացել են հացի, ալյուրի, հացաբուլկեղենի, ձավարեղենի, թռչնամսի գները
«Ժողովուրդ» թերթը
գրում է. «Հայաստանում հացն ու ալյուրը դարձյալ թանկացել են: Պաշտոնական
տվյալներով՝ այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի
համեմատ, ալյուրի գինը բարձրացել է 6.2, իսկ հացինը՝ 5.3 տոկոսով: Իսկ,
ահա, ապրիլին, մարտի, համեմատ, ալյուրը թանկացել 11.3, իսկ հացը՝0.2 տոկոսով:
Սրան զուգահեռ թանկացել է նաեւ հացաբուլկեղենն ու ձավարեղենը: Մյուս կողմից՝ տեղական շուկայում թռչնամսի գինը գնալով բարձրանում է:
Թռչնամսի
շուկայում թանկացում արձանագրել է նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն. այս
ապրիլին, անցած տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է թռչնամսի 13.4 տոկոս,
իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 0.8 տոկոս գնաճ:
Հանրապետությունում թռչնամսի մեկ կիլոգրամը թանկացել է շուրջ 300
դրամով: Նկատենք, որ թռչնաբուծության ոլորտում վերջին մի քանի տարիների
ընթացքում արտադրության անընդհատ աճ է արձանագրվում:
Ի դեպ, թռչնամսի մեծ խմբաքանակ Ռուսաստանից ներմուծվում է Հայաստան: Բայց, չնայած մեծ պահանջարկին, այն թանկանում է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում