Ո՞վ են դրանք ընդհանրապես, բանակ թալանածը իրավունք չունի Ղարաբաղի հարցի մասին խոսել. Փաշինյանը զայրացավ. (տեսանյութ)
«Ասում եմ՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը պիտի որոշի ժողովուրդը, էլի մարդիկ կան, որոնք ասում են՝ ո՞նց պետք է ժողովուրդը որոշի, բա ո՞վ պետք է որոշի, դուք պե՞տք է որոշեք մի քանի կոռուպցիոներներով, բանակ թալանածներով պետք է Ղարաբաղի հարցի ճակատագիր որոշե՞ք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ Իտալիաներում, Բադեն-Բադեններում և տարբեր տեղերում տներ ունեցողները չպիտի որոշեն Ղարաբաղի հարցը: Հայաստանում ամեն ինչ որոշելու է ժողովուրդը օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Դուք ո՞վ եք, որ Ղարաբաղի հարց որոշեք, համակերպվեք, որ Հայաստանում ամեն ինչ որոշելու է ժողովուրդը Օրենսդրությամբ սահմանված կարգով»,- նշեց Փաշինյանը:
Եթե բանակցությունների արդյունքում Կառավարությունը ունենա լուծում, որ համարի արժանի ներկայացնելու ժողովրդին, ապա ասուլիսի, հանրահավաքի կամ այլ միջոցով կդիմի ժողովրդին և նրա համաձայնություն կամ անհամամաձայնությունը կստանա:
«Գնում ենք բանակցությունների, ասում են՝ գնացին ծախելու հողերը, ծախողը դուք եք: Էդ ո՞վ բարոյական իրավունք ունի ինձ որևէ բան ծախելու մեջ մեղադրի: Մարդիկ, որոնք թալանել, ծախել են երկիրը, ասում են՝ գնաց բանակցություննների, հաստատ ծախում է: Ո՞վ են դրանք ընդհանրապես, էդ սերմացու գողացած մկները, բանակ թալանածները, զինվորի հաշվին վզները հաստացրածները, փեսեքին և տղաներին միլիոնատերեր դարձրածները, նրանք էլ պիտի Ղարաբաղի հարց լուծեն»: