Շերն իմ հայ քույրն է. Քիմ Քարդաշյան
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում անցկացված Met Gala պարահանդեսի
ժամանակ Քիմ Քարդաշյանը լրագրողի հետ զրույցում ասել է, որ հիանում է
երգչուհի Շերով և նրա ոճով:
«Շերը ինձ համար նորաձևության աշխարհում օրինակ է ծառայում: Եթե ես այսօր այստեղ նրան տեսնեմ, շատ կհուզվեմ: Նա իմ հայ քույրն է»,- ասել է Քարդաշյանը Vogue ամսագրին տված հարցազրույցում:
Քիմը նաև հավելել է, որ սիրում է Նաոմի Քեմփբելի ոճը և շատ է սիրում նրան: Ըստ Քիմի` Նաոմին միշտ անզուգական տեսք ունի: