Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մայիսի 9-ի առավոտյան կմեկնի Արցախ
Վարչապետ Նիկոլ
Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մայիսի 9-ի առավոտյան կմեկնի Արցախ
մայիսյան եռատոնին՝ Շուշիի ազատագրման օրվան, Արցախի Հանրապետության
պաշտպանության բանակի կազմավորման և Հայրենական մեծ պատերազմում
հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը։