Խոշոր վթար Երևան–Գյումրի ճանապարհին. մահացածներից մեկը 2 տարեկան աղջիկ է
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ
հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են
Volkswagen մակնիշի 34 TT 824 համարանիշի և Mercedes մակնիշի 35 ZC 529
համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 մարդ մարմնական
վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը
օգնության են հասել նշված հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներ
կատարող ընկերության աշխատակիցները:
Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է
ստացվել, որ վիրավորներից երկուսը մահացել են: Մահացածներից մեկը 2 տարեկան
աղջնակ է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ
մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են
վարորդների, մահածացների և վիրավորների ինքնությունը: