Դիլիջանի թունելը մայիսի 9-ին որոշ ժամանակով փակ կլինի
Փոսային նորոգման
աշխատանքներով պայմանավորված` մայիսի 9-ին` ժամը 10:00-13:00-ն ընկած
հատվածում, Դիլիջանի թունելը փակ է լինելու երթևեկության համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է օգտվել շրջանցիկ՝ Սեմյոնովկա գյուղով անցնող ճանապարհահատվածից:
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը: