Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արցախ
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի միջոցառումներին մասնակցելու նպատակով Ազգային Ժողովի պատվիրակությունը` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, մայիսի 8-ին կմեկնի Ստեփանակերտ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։