Միքայել Պողոսյանն ու Աննա Հարությունյանն այլևս չեն թաքցնում իրենց սիրավեպը
Համացանցում ժամանակ առ ժամանակ ակտիվանում են լուրերն այն մասին, որ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանն ու դերասանուհի Աննա Հարությունյանը սիրավեպ ունեն:
Թեպետ երկու կողմերի համառ հերքումներին, դժվար է միջոցառումներին կամ որևէ երեկույթի նրանց տեսնել առանձին:
Այս անգամ Միքայելը և Աննան միասին էին ներկայացել Միքայել Պողոսյանի նոր՝ «Արև, սարեր և սեր» կատակերգական ֆիլմի պրեմիերային: Նրանք նույնիսկ միասին էին նստել՝ վերջ դնելով բոլոր կասկածներին: