Հայկական բաստուրման Գերմանիա անցկացնել չեն թուլատրել. սկանդալ օդանավակայանում (տեսանյութ)
Գերմանական «Kabel eins» ալիքի եթերով հեռարձակվող «Achtung Kontrolle» հաղորդման հերոս է դարձել Ռուսաստանից Գերմանիա մեկնող ազգությամբ հայ ամուսնական զույգը:
Դյուսելդորֆի միջազգային օդանավակայանի մաքսայինները փորձել են ամուսինների ուղեբեռից հանել արգելված իրերը, որոնց թվում հակական բաստուրման է:
Կինը զայրանում է, երբ հայակական բասուրման գերմանացիները երշիկ են անվանում:
«Դա երշիկ չի, բաստուրմա է, տեղը դիր ու ռուսերեն սովորիր, ես գերմաներեն «nein»»,- ասում է կինը:
Սակայն մաքսային ծառայողը հրաժարվում է դելիկատեսը վերադարձնել կնոջն ու գերմաներենով բացատրում է իրենց կանոնները՝ շարունակելով առանձնացնել այլ արգելված իրեր, մասնավորապես՝ հարազատներին բերված նվերներ:
Մանրամասները՝ տեսանյութում.