Apple-ը տասը տարվա մեջ առաջին անգամ iPhone-ի համար սեփական խաղն է թողարկել
Apple-ը տասը տարվա
մեջ առաջին անգամ թողարկել է iPhone-ի համար սեփական խաղը, որը ստացել է
Warren Buffett's Paper Wizard անվանումը՝ հայտնում է MacRumours-ը։
Որպես գլխավոր հերոս, հանդես է գալիս Բաֆետը՝ աշխարհում խոշորագույն
ներդրողներից մեկը։ Նրա Berkshire Hathaway ներդրումային ընկերությունը
2018թ․ առաջին եռամսյակում գնել է Apple-ի եւս 75 մլն բաժնետոմս՝ հայտնում է
CNBC-ը։ Ինչպես նշել է Bloomberg-ը, այդ փաթեթի արժեքը կազմել է 11-14
մլրդ դոլար։ 2017թ․ վերջի տվյալներով՝ Berkshire Hathaway-ը տիրապետում էր
Apple-ի 165 մլն բաժնետոմսերի։
App
Store-ում անվճար ներբեռնվող Warren Buffett's Paper Wizard-ի խաղացողները
պետք է թերթեր բաժանեն հեծանվով՝ աշխատելով «Ուորենի բաքսերը»։ Խաղի
բարդությունը աստիճանաբար աճում է, երբ խաղացողները Օմախիից շարժվում են
դեպի Կուպերտինոյում Apple-ի գլխավոր գրասենյակ։