Չեմպիոնների լիգա. 4:0. «Բարսելոնան» ջախջախիչ պարտություն կրեց «Լիվերպուլին»
Armsport-ը գրում է.
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլը» «Էնֆիլդ» մարզադաշտում ընդունեց «Բարսելոնային»։
«Մերսիսայդցիները» մեծ կամք դրսևորեցին և կարողացան ջախջախիչ հաշվով հաղթանակ տանել «կապտանռնագույնների» նկատմամբ՝ 4:0:
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 7-րդ րոպեին: Գոլով աչքի ընկավ Դիվոկ Օրիգին։ Դուբլ ձևակերպեց Ջորջինյո Վեյնալդումը՝ գոլ խփելով 54-րդ և 56-րդ րոպեներին համապատասխանաբար:
Վերջնական հաշիվը ձևակերպեց Օրիգին՝ 79-րդ րոպեին: Հիշեցնենք, որ առաջին խաղում «կապտանռնագույնները» հաղթել էին մրցակցին 3:0 հաշվով:
Եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին: Մրցաշարի եզրափակչում «Լիվերպուլը» կմրցի «Տոտենհեմ»-«Այաքս» զույգի հաղթողի հետ: