Արևային մարտկոցով աշխատող առաջին մեքենան դուրս կգա վաճառքի
Հայտարարվել է արևային մարտկոցներով աշխատող առաջին ավտոմեքենայի սերիական արտադրության մասին: УНИАН-ի հաղորդմամբ՝ նման նախաձեռնությամբ հանդես է եկել Sono Motors ընկերությունը:
Հաղորդվում է, որ Sion անվանումը կրող ընտանեկան այս մեքենաների արտադրությունն սկսվել է դեռևս 2016 թվականին, Մյունխենում: Հիմա արդեն ընկերությունը պատրաստ է սերիական արտադրության մեկնարկին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մեքենայի վերին հատվածում 330 արևային մարտկոցներ են, որոնք փոշուց ու ջրից պաշտպանելու համար ծածկվել են պոլիկարբոնատով: Մեքենան առանց լիցքավորման կարող է մինչև 30 կմ տարածություն անցնել: Այն կրկին լիցքավորելու համար անհրաժեշտ է 8 ժամ։
Բացի դրանից՝ մեքենան համալրված է ևս 250 կմ տարածություն անցնելու համար նախատեսված մարտկոցով: Այն 40 րոպեում 80 %-ով լիցքավորվում է: Մեքենան վաճառքում կլինի այս տարի՝ 2019 թվականին: Դրա նախնական գինը 16 հազար եվրո է: