«Վանաձոր-Դիլիջան հանրապետական նշանակության ավտոճանապարհն է». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանաձոր-Դիլիջան հանրապետական նշանակության ավտոճանապարհին պետք է փակցնել հետևյալ գրառումով ցուցանակ՝ այս ճանապարհը չի սպասարկում «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ն։
Այն հեռավոր սարի ճանապարհներից էլ վատթար է, խոր փոսերով լի։ Այդ ճանապարհի ընթացիկ պահպանության համար տարիներ շարունակ հսկայական գումարներ են տրվել, որոնք մսխվել են։ Տրանսպորտի նախարարությունն էլ ցավին անտեղյակ, դավին անտարբեր կեցվածքն է ընդունել»։