Արտակ Սարգսյանը՝ Աննա Հակոբյանի հիմնադրամի «համեղ գործընկերը». Sas Sweet-ից 1.688.000 դրամ է ստացվել «City of Smile»-ին
Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող Sas Sweеt-ի կողմից ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «City of Smile (Ժպիտների քաղաք)» հիմնադրամին City of Smile թխվածքի և տորթի վաճառքից փետրվար ու մարտ ամիսների ընթացքում փոխանցվել է 1 մլն 688 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:
«Մեր համեղ գործընկեր SAS SWEET-ի կողմից ներկայացված «City of Smile (Ժպիտների քաղաք)» թխվածքի և տորթի վաճառքից փետրվար և մարտ ամիսների ընթացքում ստացվել է 1.688.000 ՀՀ դրամ: Շատ շնորհակալ ենք SAS Sweet-ին և City of Smile խմորեղենը գնած բոլոր գուրմաններին։ Շարունակեք վայելել այս անչափ համեղ քաղցրավենիքը ձեր ընտանիքների և ընկերների հետ միասին՝ միաժամանակ աջակցելով մեր բալիկներին»,– ասվում է գրառման մեջ։