Նոր մարզադպրոցի շինարարության համար անհրաժեշտ կլինի մոտ 480 մլն դոլար
«Մեր հանդիպումները Քաղաքաշինության կոմիտեի հետ անց են կացվել, հանգել ենք այն եզրակացության, որ կառուցվելու է նոր մարզադպրոց, իսկ հետագայում եղած մարզադպրոցը նորոգվելու է:
Քանի որ պարապողներն այնտեղ շատ են, նոր մարզադպրոցում մարզվելու են ավագ տարիքային խմբի մարզիկները, իսկ հին մարզադպրոցում կմարզվեն կրտսեր տարիքի երեխաները:
Այժմ գործող մարզադպրոցը պետք է նորոգվի համայնքային բյուջեից, և այնտեղ նախահաշվարկներն արդեն արված են: Մյուս տարվանից կսկսվեն նորոգման աշխատանքները, գումարները նոր մարզադպրոցի համար կհատկացվեն Քաղաքաշինության կոմիտեի կողմից:
Քաղաքապետարանն ավագանու որոշմամբ կհատկացնի նաև տարածք: Նոր մարզադպրոցի շինարարության համար անհրաժեշտ կլինի մոտ 480 մլն դոլար: Փաստորեն կունենանք Արթուր Ալեքսանյանի անվան երկու մարզադպրոց»,- ասել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: