Կենդանիների նկատմամբ անմարդկային մոտեցումն արգելող նախագիծը մերժվեց (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում այսօր ներկայացրեց «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին իր հեղինակած նախագիծը:
«Իմ՝ խորհրդարանում լինելու 9 տարվա ընթացքում միշտ քննարկել ենք թափառող շների պրոբլեմը, որն, անշուշտ, առկա է, անշուշտ, խնդիր է, հատկապես՝ չլուսավորված տարածքներում, մանկահասակ երեխաների զբոսանքի վայրերում, բայց ինչ է տեղի ունեցել՝ երկար տարիներ մեծ գումարներ են տրամադրվել, փոխանակ ստերջացում, տեղահանում լինի, այլ վայրերի հատկացում, այլ հումանիստական մոտեցում, նրանք ուղղակի գնդակահարվել են, դիակները նետել են երեխաների խաղալու վայրերը:
Վերջին ժամանակ համացանցը ցնցեց քաղաքակիրթ մարդկության համար անտանելի իրավիճակը, երբ կոկորդից գնդակահարված, բայց չսատկած կենդանին փողոցում արնահոսում էր, կամ երբ շանը դաժան անխղճությամբ գնդակահարում էին թաթերից, նայում, թե ոնց է տառապում, այս անհրաժեշտությունն է ստիպում, որ արգելվի դաժան մեթոդով, այդ թվում՝ զենքով ոչնչացումը»,- ասաց նա: