Ավտովթար Հրազդանում. տաքսին բախվել է արգելապատնեշին. կան տուժածներ
Այսօր՝ ժամը 22:00-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։
Կենտրոն թաղամասի Անդրանիկի պողոտայի և Օգոստոսի 23-ի խաչմերուկում Opel Astra մակնիշի տաքսի ծառայության ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին։ Մեքենայի մեջ են եղել վարորդն ու 1 ուղևոր։ Երկուսն էլ հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ։
Մեքենան ջարդուխուրդ է եղել։