Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը Եվրոպայի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ է նվաճել
Գյումրեցի ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Ռումինիայում ընթացող Եվրոպայի գավաթի խաղարկությանը և նվաճել ոսկե մեդալ: Սա գյումրեցի մարզուհու երկրորդ մասնակցությունն ու երկրորդ մեդալն է միջազգային մրցաշարերում:
Հայաստանի հավաքականը Ռումինիա էր մեկնել գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ:
Մինչ այդ Ստեփանյանը հաղթել էր նաև ՌԴ Տուլա քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությունում:
Եվրոպայի գավաթի այս խաղարկությանը մասնակցել են 563 մարզիկ-մարզուհիներ 28 երկրից: