Մեքսիկայի լեռնային տարածքում ինքնաթիռ է կործանվել. 11 ուղևոր անհետ կորած են
Մեքսիկայի Կոաուիլա նահանգի լեռնային տարածքում կործանվել է Bombardier Challenger 601 մասնավոր ինքնաթիռը, հաղորդում է Info 7 հարթակը:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում անձնակազմի 2 անդամ և 11 ուղևոր է եղել, որոնց ճակատագիրը ներկա պահին անհայտ է:
Հաղորդվում է, որ ինքնաթիռը մեքսիկական Մոնտերրեյ քաղաք է ուղևորվելիս եղել ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքից, որտեղ ուղևորները ներկա են գտնվել բռնցքամարտի մրցության:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: