Կան մարդիկ, որ արտահոսքը տալիս են, մտածելով՝ մարդիկ կենթադրեն, որ դա Ալենն է, իր զոքանչն է, բայց դա այդպես չէ. Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում մեկնաբանել է կուսակցության ներսից դեպի մամուլ արտահոսք լինելու լուրերը:
Նա նշել է, որ թեև «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն իր զոքանչն է, սակայն ո՛չ նա, ո՛չ էլ իր մտերիմ գործընկերները արտահոսք չեն տալիս:
«Գուցե կան մարդիկ, որ արտահոսքը տալիս են, մտածելով, որ մարդիկ կենթադրեն, որ դա Ալենն է, իր զոքանչն է, սակայն վստահ եմ, որ բոլորը գիտեն, որ դա այդպես չէ»:
Նա նաև անդրադարձել է անցումային արդարադատությանն անցնելու անհրաժեշտությանը և նշել, որ դրա կարիքը տեսնում է:
«Մենք ՀՀ դատական համակարգում ունեցել ենք շատ սխալներ՝ քաղաքացիական և քրեական հարաբերություններում: Սա մեր երկրին անհրաժեշտ է, սակայն իրավական դաշտ ունեցող երկրի վարկանիշը շտապելու և կտրուկ քայլեր կատարելու դեպքում կարող է տուժել»:
ԱԺ փոխանախագահի խոսքերով՝ շտապելու դեպքում ներդրողները կարող են մտավախություն ունենալ, որ իրենց գույքը վտանգի տակ է և հետ քաշվեն: