Մեկը տերտեր է սիրում, մեկը տերտերի կնիկ, մարդկանց տարբեր գնահատականներ կան. Ֆելիքս Ցոլակյան
Արվել են գործեր, որոնք շատ օգտակար են եղել բնակչության համար, մենք փորձել ենք ավելի մոտենալ մարդկանց։ Այս մասին այսօր՝ մայիսի 6–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը` խոսելով ԱԻՆ համակարգում փոփոխությունների մասին։
«Հիմա կառուցվածքային փոփոխությունների փուլում ենք մենք գտնվում։ Այդ փոփոխությունների ընթացքում կլինեն նոր բաներ, որոնք շատ օգտակար կլինեն ընդհանրապես բնակչությանը, մարդկանց եւ երկրին։ Փորձում ենք ավելի օպտիմալացնել ծառայությունները, ստեղծել մեկ պատուհան, մարդկային շփումները դիմողների հետ քչացնել»,– ասաց Ցոլակյանը։
Լրագրողի հարցին, թե հասարակության սպասելիքները վարչապետ Փաշինյանից մեկ տարվա կտրվածքով իրականացան, թե ավելին կարող էր անել, Ցոլակյանը պատասխանեց. «Մեկը տերտեր է սիրում, մեկը՝ տերտերի կնիկ։ Մեկն ուզում է տեսնել, որ շատ լավ է ամեն ինչ, մյուսը չէ։ Մարդկանց տարբեր գնահատականներ կան, բայց ես գնահատում եմ լավ, դրական, եւ հենց այս ձեւ էլ պետք է լիներ, ես այս ձեւ էլ պատկերացնում էի»,– ասաց Ցոլակյանը։