Արթուր Բաղդասարյանը նույն տնից հարս է տարել և աղջիկ տվել
Մայիսի 4-ին ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի աղջկա՝ Էլինա Բաղդասարյանի հարսանիքն էր։ Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Դվին ռեստորանային համալիրում:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Բաղդասարյանի դուստրը ամուսանացել է եղբոր կնոջ եղբոր հետ: Քաղաքական էլիտայից արարողությանը քիչ մարդիկ են ներկա եղել, միայն մի քանի նվիրյալ ՕԵԿ-ականներ, հին ընկերներ։ Փեսացուի հայրը բիզնեսմեն է, Բելաջիո ռեստորանի սեփականատերերից մեկը: