YouTube-ի բլոգերին 10 տարվա ազատազրկման են դատապարտել
Բլոգեր և YouTube-ի աստղ Օսթին Ջոնսին դատապարտել են սեռական
ոտնձգությունների, այդ թվում` մանկական պոռնկագրական նյութերի արտադրության
համար: Այս մասին հայտնում է Chicago Tribune-ին:
Նշվում է, որ 26-ամյա բլոգերին 10 տարվա ազատազրկման են դատապարտել:
Դատարանի որոշման հրապարակման ժամանակ լրագրողները նկատել են, որ բլոգերը
վախից դողում է:
2015-ի մայիսի 10-ին երաժշտական կայքերից մեկը հրապարակել է, որ Օսթինը
օնլայն շփվել է մի քանի անչափահաս երկրպագուների հետ, նրանց ստիպել է
սեռական բնույթի տարբեր գործողություններ անել: