Դաժան և զանգվածային սպանություն Չելյաբինսկի մարզում․ մահացածների թվում 4-ամյա երեխա կա
Չելյաբինսկի մարզի Նյազեպետրովսկ քաղաքի սեփական տներից մեկում
զանգվածային սպանություն է կատարվել։ Այդ մասին փոխանցում է Gazeta.ru-ն։
74.ru-ն հայտնում է, որ տարածքում հայտնաբերել են 2 տղամարդու, 2 կնոջ և
4 տարեկան երեխայի դի՝ դանակից հասցված բազմաթիվ վնասվածքներով։
Կասկածյալը ոստիկանություն է դիմել և հայտնել, որ տանտիրոջ հետ վիճելու
պատճառով սպանել է իր ծանոթներին։ Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակման
պահին տղամարդը հարբած է եղել։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։