Ճապոնիայում մինչև 15 տարեկան երեխաների քանակը հասնում է նվազագույնին
Մինչև 15 տարեկան երեխաների թվաքանակը Ճապոնիայում հասել է նվազագույն
մակարդակի՝ հաշված 1950 թվականից, երբ սկսվել է այդպիսի հետազոտությունների
իրականացումը։ Այս մասին, վիճակագրական ծառայությանը հղումով, հայտնում է
ճապոնական մամուլը։
Ճապոնիայում այդ տարիքային խմբի անձանց քանակը հաշվվել է մոտ 15,33
միլիոն: Այս տարվա ցուցանիշը 180 հազարով ավելի պակաս է, քան 2018 թվականի
համեմատությամբ։
Այս տարիքային խումբը, այսպիսով, ամբողջ բնակչության 12,1 տոկոսն է։
Համեմատության համար ճապոնական հրատարակությունները ներկայացրել են այլ
երկրների համարժեք թվերը․ Հարավային Կորեայում այս տարիքային խմբի անձինք
կազմում են ամբողջ բնակչության 12,9 տոկոսը, Գերմանիայում և Իտալիայում՝
13,4 տոկոսը։