«Վահագն Չախալյանը Վրաստանում դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման». Վահե Գևորգյան
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վահագն Չախալյանը 2008-ին Վրաստանում դատապարտվեց 10 տարվա ազատազրկման մի քանի ծանր հոդվածներով։ Սաակաշվիլին նրան համարում էր ռուսական վարձկան, ով հատուկ նպատակներով էր Վրաստանում գործունեություն ծավալում։
Իհարկե, Սաակաշվիլուն հավատալն ու չհավատալը յուրաքանչյուրի իրավունքն է, բայց ակնհայտ է, որ Չախալյանը հեղափոխությունից հետո ակտիվացել է նաև Հայաստանում։ Կազմակերպում է տարատեսակ քոչարյանամերձ ակցիաներ՝ Սորոս, այլասերություն և այլն նմանատիպ թեմաներ շահարկելով։
Նախավերջին ակցիան, Բ26-ի դիմաց տարբեր ուտիլիզատորներով ու ֆաշիստներով համեմված, նորից նա էր կազմակերպել։ Սա այն հիմնական թեմաներն են, որ, արդեն անհիշելի ժամանակներից մինչև օրս, շահարկում են։ Շահարկվել են ՀՀԿ-ականների կողմից, շահարկվում են հիմա։
Մեդիա դաշտում Չախալյանին հիմանկան պտտողները՝ «ադեկվատներն են», որոնց մասին վերջերս բացահայտող հոդված էր գրվել։ Սրանք հիմնականում մանիպուլյացնում են մարդկանց անտեղյակության առիթից օգտվելով։
Երեկվա գրքի շնորհանդեսի տապալումը վառ օրինակ, թե ինչպես կարելի է քննադատել մի գիրք, որը երբեք չես կարդացել։ Հիմա նույն մարդիկ Բաթոյան Զառայի վրա են հարձակվել, էլի նույն մանիպուլյացիան ապահովելով»։