Իսրայելում ծայրահեղականները սպառնացել են թույլ չտալ «Եվրատեսիլի» անցկացումը
Մի քանի օր անց Իսրայելում անցկացվելու է «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլը։ Սակայն Պաղեստինի ծայրահեղական խմբերից մեկը խոստացել է խոչընդոտել մրցույթի անցկացմանը։ Այս մասին հայտնում է իսրայելական մամուլը։
«Պաղեստինի իսլամական ջիհադ» կազմակերպությունը խոստացել է խոչընդոտել որևէ իրադարձության անցկացմանը, որը ուղղված կլինի իրենց դիրքորոշումների դեմ։
Այս օրերին պաղեստինյան կողմից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ, զոհվել են մարդիկ։ Սակայն Իսրայելի իշխանությունները կազմակերպիչներին վստահեցրել են, որ մարտական գործողությունները չեն խոչընդոտի մրցույթի պատշաճ անցկացմանը։
Ներկայում պատվիրակությունները ժամանում են Իսրայել։