Խոշոր ավտովթար Երևանում. մեքենան կոտրել է «Vitesse» խանութի ապակիները
Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 07: 30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Գագիկ Յախշյանը իր վարած Ford Mustang մակնիշի 35 VR 489 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում, «Vitesse» խանութ-սրահի մոտ կայանված Ford Transit մակնիշի 362 ՕR 61 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford Mustang-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Նրան առաջինը օգնության են հասել «Vitesse» խանութ-սրահի աշխատակիցները:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Ford Transit-ն էլ առաջ է ընթացել ու բախվել խանութի հսկայական ապակիներին ՝ կոտրելով այն: